ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Ռոման Բալայանին նվիրված առաջին ֆիլմը

Ռոման Բալայանին  նվիրված առաջին ֆիլմը
03.06.2014 | 12:58

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ Կինոյի տանը, Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դահլիճում, ցուցադրվեց ՍԱՄՎԵԼ ՍՊԻՈՒՆՈՒ (ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ) «Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան» վավերագրական ֆիլմը:
ՌՈԲԵՐՏ ՄԱԹՈՍՅԱՆԸ «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց, որ «Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան» ֆիլմը բացահայտում է Ռոման Բալայանին, ով համաշխարհային դասի ռեժիսոր է, ինչպես Անրի Վեռնոյը, Ռուբեն Մամուլյանը, Հենրիկ Մալյանը. «Սամվել Սպիունին ներկայացնում է Բալայանի բոլոր ֆիլմերը, ու ոչ թե մակերեսորեն, այլ խորությամբ: Սա Ռոման Բալայանին նվիրված առաջին ֆիլմն է: Հրաշալի է, որ թարգմանվել է ու արվեստասերներին ներկայացվում է հայերեն»:
«Սամվել Սարիբեկյանը շփվել է «Հայֆիլմի» և «Մոսֆիլմի» բոլոր հայտնի ռեժիսորների հետ, և 80-ականների վերջին արդեն նրա մասին մի հայտնի կարծիք կար (դա Փարաջանովի թևավոր արտահայտությունն է), որ ամենահանճարեղ չնկարահանող ռեժիսորն է»,- մեզ հետ զրույցում ասաց գրող ՎԱՆՈՒՇ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆԸ, նկատելով, որ դա անեծքի պես է հնչում շնորհալի մարդու համար, բարեբախտաբար, Սամվել Սարիբեկյանը հատել է այդ սահմանն ու հիմա ֆիլմ է ներկայացնում իր ուսուցչի մասին: Վանուշ Շերմազանյանը նշեց նաև, որ այս ֆիլմը ձոն է Ռոման Բալայանին, ով վաղուց արժանի էր հայկական կինոաշխարհում իր մասին ֆիլմ ունենալուն: «Թռիչքներ երազում ու արթմնի» ֆիլմից հետո ամբողջ Խորհրդային Միության տարածքում Ռոմանի հռչակը միանգամից ճախրեց, ինքը պատված էր փառքի մեծ պսակով, բայց շատ համեստ մարդ է, այդ համեստությունը նույնիսկ այս ֆիլմում է երևում: «Նա հայ իրականության քայլող նահապետներից է, մեր հասարակությանը, կինոյին, արվեստին կողքից սատարող կնքահայր: Ես շնորհակալ եմ Սամվելին, որ հայ հանդիսատեսին, այս դեպքում, ոչ թե իր վարպետի, այլ Ռոման Բալայանի մասին ֆիլմ է ներկայացնում, մենք նոր պետք է ճանաչենք Ռոման Բալայան-կինոռեժիսորին»:
«Սովորաբար, երբ ռեժիսորը ֆիլմ է նկարահանում, հետո սկսում է բացատրել, թե ինչը չի ստացվել, որ կարող էր անել»,-ասաց Սամվել Սպիունին, նշելով, որ այդ մասին չէ, որ ուզում է խոսել: Նա պարզապես ափսոսում է Բալայանի այն կադրերի, ֆիլմերի համար, որոնք ինչ-ինչ պատճառներով հանրության դատին չեն ներակայացվել:
Հավելենք, որ «Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան» վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել «Մոսկվա» կինոթատրոնում: Շուտով Սամվել Սպիունին կներկայանա նոր գեղարվեստական ֆիլմով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ. Գ. - Սամվել Սպիունու հետ զրույցը` «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում:

Դիտվել է՝ 1070

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ